«3+3» ձևաչափով հանդիպումը կարող է հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար․ Աբդոլլահիան

Թեհրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը կարող է հիմք դառնալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Հարավային Կովկասում լարվածությունն արդեն մնացել է հետևում, մեծ հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանի երկրների համար. եկել է խաղաղության, համագործակցության և զարգացման հերթը, հուսով ենք, որ հաջորդ հանդիպումներում ականատես կլինենք ակտիվ և կառուցողական մասնակցությունը նաև բարեկամ Վրաստանի»,- ասել է Աբդոլլահիանը։

Նշենք, որ Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Դրան մասնակցությունից հրաժարվել է միայն Վրաստանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել