Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանին է ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։
«Նախագահ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրությունը և հոկտեմբերի 23-ին այն ներկայացրել խորհրդարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շվեդիան իր դիմումը ՆԱՏՕ-ին ներկայացրել է 2022թ․-ին մայիսին Ֆինլանդիայի հետ միասին, սակայն դեռ վերջնական հավանություն չի ստացել Հունգարիայից և Թուրքիայից։