IRNA գործակալության համաձայն՝ Կովկասում զարգացումների վերաբերյալ «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպումը մեկնարկել է։
Հանդիպմանը մասնակցում են Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները։
Նշվում է, որ այն սկսվել է «Խաղաղության, համագործակցության և առաջընթացի շրջադարձը Հարավային Կովկասում» խորագրով։
Հանդիպմանը քննարկվելու են հարավկովկասյան տարածաշրջանի հիմնախնդիրները և տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղիները (քաղաքական, տնտեսական, անվտանգության, տարանցիկ, էներգետիկ և այլն), ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները։
Ընդգծվում է, որ այս ձևաչափի կարևորագույն նպատակն է միանալ տարածաշրջանի երկրների ջանքերին՝ ներտարածաշրջանային մարտահրավերների լուծման և համատեղ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։