Իսրայելի հարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 4300-ը, ավելի քան 13․500 մարդ վիրավորվել է։ Նման տվյալներ է հայտնել Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«4,385 զոհ, այդ թվում՝ 1,756 երեխա, 13,561 վիրավոր»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցիների հետ բախումների հետեւանքով զոհվել է 84 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 1400-ը։