Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Քննարկվել է ուկրաինական ճգնաժամը հայտնում են Թուրքիայի ղեկավարի աշխատակազմից։ Գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունը և տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում հակամարտությունները, առաջին հերթին՝ պաղեստինա-իսրայելականը, կարող են լուծվել խաղաղ ճանապարհով, և Անկարան կշարունակի ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։