Պարեկները կոչումներ են ստացել

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների։ Տեղեկացնում են ՆԳՆ-ից։

« Հանդիպմանը ներկա էր նաև ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Վահե Ղազարյանը նշել է, որ հաշվի առնելով բարեխիղճ ծառայությունը՝ պարեկները նշանակվել են միջին խմբի պաշտոններում և նրանց շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում։

ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը շնորհավորել են ներկաներին, մաղթել բարի ծառայություն և հանձնել սպայական առաջին կոչումները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել