Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ելույթի ժամանակ նշել է ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի վերջնական նպատակները։
Գալանտը հայտարարել է, որ նպատակը «ՀԱՄԱՍ-ը վերացնելն է և դրա հնարավորությունները ոչնչացնելը՝ ինչպես ռազմական, այնպես էլ ղեկավարական» և «տարածաշրջանում անվտանգության նոր իրականություն ստեղծելը»:
Նախարարն ընդգծել է, որ այդ նպատակներին հասնելուց հետո Իսրայելը կդադարի «պատասխանատվություն» կրել Գազայի համար։ Իսրայելն այժմ վերահսկում է Գազայի օդային տարածքը, սահմանները և առափնյա գիծը։
«Պատերազմից հետո Իսրայելի և Գազայի միջև բոլոր կապերը կխզվեն»,- ասել է նա։