Եղբորը դանակահարած Ռոման Միկոյանը կալանավորվել է 2 ամսով ՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել , որ Մերձմոսկվայի Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղում գտնվող առանձնատանը հայտնաբերվել են թոշակառու Պոլինա Տկաչենկոյի եւ նրա 30-ամյա թոռան ՝ Արտեմ Միկոյանի մարմինները ՝ կտրած-ծակած վերքերով:
Հարցաքննության ժամանակ Ռոմանը խոստովանել է կատարածը և բացատրել, որ հանցագործության շարժառիթը եղել է վաղեմի ընտանեկան կոնֆլիկտը։ Տղամարդը պատմել է, որ տատիկի հետ վեճից հետո սպասել է, թե երբ է նա քնելու և սպանել է նրան։ Այնուհետև մեղադրյալը զանգահարել է եղբորը և խնդրել գալ։ Ոչինչ չկասկածող ազգականը մտել է տատիկի տուն, որից հետո եղբայրների միջև կոնֆլիկտ է սկսվել, որը նույնպես ավարտվել է սպանությամբ։
Դրանից հետո, ըստ քննիչների, Ռոմանն ինքն է զանգահարել ոստիկանություն:
Ստաս Նամինի կենտրոնի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Նովիկովը «հանցավոր անցյալ ուներ և հակված էր մոլախաղերի և թմրանյութերի օգտագործմանը»: Բացի այդ, նշվում է, որ երաժիշտը նրան չի որդեգրել, սիկ Ռոմանը վերցրել է Ստաս Նամինի ազգանունն առանց թույլտվության։ Երաժիշտը ամուսնացել էր Ռոմանի մոր ՝ Գալինայի հետ, երբ Ռոմանը մեկ տարեկան էր։ Մի քանի տարի անց զույգը որդի ունեցավ ՝ Արտյոմը։ Նրանք միասին ապրել են 25 տարի և ամուսնալուծվել 2015 թվականին։