Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեությունը

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ  Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի  արտաքին գործերի նախարար  Ջեյհուն  Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր:

Նշվում է, որ վերանայվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մոտեցումները։

Հիշեցնենք, որ  Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել, բայց,  փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր լրագրողներին ասել է, որ Երևանը դեռ չի արձագանքել ու հարցը քննարկվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել