«Պուտինը ձախողեց. Ուկրաինան վերադարձրել է օկուպացված տարածքի ավելի քան 50 տոկոսը». Բայդեն

Երբ Պուտինը ներխուժեց Ուկրաինա, նա մտածում էր, որ մի քանի օրվա ընթացքում կվերցնի Կիևը և ամբողջ Ուկրաինան, սակայն ավելի քան մեկ տարի անց Պուտինը ձախողեց, և նա շարունակում է ձախողել. Կիևը շարունակում է կանգուն մնալ ուկրաինացի ժողովրդի քաջության շնորհիվ. այս մասին ամերիկացիներին իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Ուկրաինան վերադարձրել է ժամանակին ռուսական զորքերի կողմից օկուպացված տարածքի ավելի քան 50 տոկոսը», – հայտարարել է Բայդենը՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորությամբ ավելի քան հիսուն երկրի կոալիցիայի կողմից Կիևին աջակցության արդյունքում:

Բայդենը հայտարարել է, որ Պուտինը դիմել է Իրանին և Հյուսիսային Կորեային՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր և զինամթերք գնելու՝ ուկրաինական քաղաքներն ու ժողովրդին ահաբեկելու համար:

«Ես ի սկզբանե ասել եմ, որ ամերիկյան զորքերը կռվելու չեմ ուղարկի Ուկրաինա: Այն ամենը, ինչ Ուկրաինան խնդրում է, օգնություն է՝ զենքի, զինամթերքի, կարողությունների, ներխուժող ռուսական ուժերին իրենց հողից դուրս մղելու կարողության և հակաօդային պաշտպանության համակարգերի համար», – ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել