Աթենքում հաջակցություն Իսրայելի մոտ 50 քաղաքացի է հավաքվել, 10 հազար մարդ` հաջակցություն Պաղեստինի

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին՝ երեկոյան, Աթենքում ցույցեր են անցկացվել ՝ ի պաշտպանություն Իսրայելի և Պաղեստինի։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ հաջակցություն Իսրայելի մոտ 50 քաղաքացի է հավաքվել երկրի դեսպանատան մոտ՝ իրենց հետ տանելով Իսրայելի դրոշներ ու ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված անձանց լուսանկարներով պաստառներ։

Իսրայելի դեսպանատան մոտ համերաշխության ցույցը կազմակերպել է Իսրայել-Հունաստան բարեկամության ասոցիացիան։ Նրանք պահանջել են  անհապաղ ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված անձանց։

Միևնույն ժամանակ՝ Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության ցույց է տեղի ունեցել Հունաստանի խորհրդարանի առջև գտնվող Սինտագմա հրապարակում, որին ավելի քան 10 հազար մարդ է մասնակցել։  հաջակցություն ՊաղեստինիԲեմահարթակին բարձրացված է եղել «Համերաշխություն Պաղեստինի ժողովրդին: Ոչ մեր երկրի մասնակցությանը Գազայում ամերիկա-ՆԱՏՕ-իսրայելական ջարդերին» գրությամբ պաստառը։

Տեսանյութերը՝ մեր տելեգրամյան ալիքում։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել