Երևանում հանկարծամահ է եղել Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, 37-ամյա Վյաչեսլավ Պոնոմարյովը, հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը։
«Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարությունն ու անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վյաչեսլավ Պոնոմարյովի հարազատներին և մերձավորներին»,-նշել են ՆԳՆ մամուլի ծառայությունում:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Վյաչեսլավ Պոնոմարյովին աշխատավայրում հայտնաբերել են առանց կյանքի նշանների, նրա մահն արձանագրել են շտապօգնության աշխատակիցները։