ՀԱՄԱՍ-ի գրոհն Իսրայելի վրա ավելի մեծ աղետ է, քան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ու Իսրայելի տարածքները։ Այս մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն՝ Իսրայել ժամանած Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ ասուլիսի ժամանակ։
«ՀԱՄԱՍ-ի գլխավոր նպատակն է որքան հնարավոր է՝ շատ հրեաներ սպանել։ Նրանք կսպանեին մեզնից յուրաքանչյուրին, եթե կարողանային։ Պարզապես նրանք դրա հնարավորությունը չունեն, բայց սպանել են շատ մեծ թվով մարդկանց՝ 1 300 խաղաղ բնակչի, ինչն, ամերիկյան չափանիշներով, համեմատելի է սեպտեմբերի 11-ին սպանված շատ-շատերի հետ»,- ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենք հաղթեն և նման բան այլևս չկրկնվի։