Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն այսօր երկօրյա այցով կժամանի Երևան։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 18-ին Մուշիկիվաբոն բանակցություններ կվարի ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ։

Այցի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը կհանդիպի նաև Հայաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել