ԵՄ առաքելությունն իր գործառնական վերջին կայանն է բացել Եղեգնաձորում

Հայաստանում ԵՄ առաքելությունը գործառնական կայան է բացել Եղեգնաձորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ առաքելությունը X-ի իր պաշտոնական էջում։

«Առաքելությունն այսօր իր գործառնական կայանն է բացել Եղեգնաձորում։ Դա առաքելության ծրագրի համաձայն բացված վերջին հենակետն էր: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի փոխքաղաքապետի հետ կտրել է նոր կայանի կարմիր ժապավենը, որն առաջին հերթին կենտրոնանալու է Արարատի մարզի սահմանամերձ շրջանների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել