Անընդհատ նոր դիակներ են բերվում․ ինչպես է աշխատում Գազայի հատվածի հիվանդանոցը

Գազայի «Աշ-Շիֆա» հիվանդանոցում տեղերը չեն բավականացնում, մարդկանց ստիպված տեղավորում են հատակին, RT-ին ասել է սրտաբան Խալեդ Աբու Սամարան:

«10 րոպեն մեկ վիրավորներ են բերում»,- ասել է նա։

Բժշկի խոսքով՝ հիվանդանոցում դեռ կան դեղամիջոցներ, գործիքներ, ջուր և գեներատորներից ստացված հոսանք (Գազայի մնացած հատվածում էլեկտրականություն կամ կապ չկա), բայց դա էլ արդեն վերջանում է։

Նա նշել է, որ էլի շատ մարդիկ տների փլատակների տակ են, նրանց այնտեղից հնարավոր չէ դուրս բերել։ Անընդհատ նոր դիակներ են բերվում  դիահերձարան։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել