Իրանում երկրաշարժ է գրանցվել

Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 61,5 կմ հյուսիս, որտեղ ապրում է 352 հազար մարդ։ Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել