Սարգիս Գալստյանի ընտանիքի անդամները լրագրող Թաթուլ Հակոբյանի դեմ դատական հայց ներկայանելու հարցն են քննարկում

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սարգիս Գալստյանը Ալիևի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։

Օկուպացված Արցախի Հանրապետության ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ Սարգիս Գալստյանի ընտանիքի անդամներն այս պահին խորհրդակցություն են անցկացնում իրավաբանների հետ՝ Թաթուլ Հակոբյանի դեմ դատական հայց ներկայացնելու վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ դեռ վերջնական որոշում չկա։

«Քանի որ իր (Թաթուլ Հակոբյան) սկզբնական գրառումից հանվել է իմ անունը, ես չեմ ներկայացնում դատական հայց, բայց տեղյակ եմ, որ Սարգիս Գալստյանի տղան և աղջիկը այդ հարցը քննարկում են իրավաբանների հետ»,-ասաց նա։

Դավիթ Գալստյանը նաև ասաց, որ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ հնարավոր է Սարգիս Գալստյանի անվտանգության հետ կապված խնդիրներ առաջանան։

«Յուրքանչյուր գրառում կարող է վտանգել իր և իր ընտանիքի անվտանգությունը»,-հավելեց նա։

Նշենք, որ լրագրող Թաթուլ Հակոբյանը գրառում է կատարել և հայտնել, որ պատրաստ է իր ամեն մի տողի համար պատասխան տալ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Իլհամ Ալիևի հրամանագրով օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը նշանակվել է հրամանատար։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել