Հոկտեմբերի 12-ին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Օդանավակայանի Ավիացիոն անվտանգության աշխատակցի ժամանակին ցուցաբերած պատշաճ առաջին օգնության շնորհիվ հնարավոր է եղել փրկել ուղևորի կյանքը:
Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
«Օդանավակայանի անձնակազմը միշտ պատրաստ է պրոֆեսիոնալ կերպով իրականացնել իր աշխատանքային պարտականություններն ու արագ արձագանքել ցանկացած իրավիճակի»,-ասվում է հաղորդագրության մեջ: