ՀՀ քաղաքացիներն Իսրայելից Երևան տեղափոխելու համար ինքնաթիռ է մեկնել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ինքնաթիռ է մեկնել  Իսրայելի Թել Ավիվ քաղաքից ՀՀ քաղաքացիներ  Երևան տեղափոխելու համար։

ԱԳՆ-ն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել չվերթից: Մասնավորապես ասվում է.

«Ճվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, այդ թվում՝ Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, հետևում է իրավիճակի զարգացումներին և ըստ անհրաժեշտության կձեռնարկի լրացուցիչ քայլեր։

Նաև հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության վերաբերյալ տվյալներ չկան»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։

ՀՀ ԱԳՆ–ն վստահեցրել է` Իսրայելում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան, Երուսաղեմի հայկական եկեղեցին նույնպես չի տուժել։ Այս ընթացքում երկրում Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում է իրականացվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել