Երևանի նորընտիր քաղաքապետի գլխավորությամբ տեղի է ունենում գործակարգավարական խորհրդակցություն։
Տգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե մետրոպոլիտենի տեխնիկական խնդիրներն այս պահին ինչ փուլում են։
«Այսդքան էլ լավ չի, սպասում ենք, որ պահեստամասեր ստանանք, որոշ վագոններ կան, որ պետք է վերանորոգենք։ Սպասում ենք, կառավարության կողմից պետք է ֆինանսավորում լինի։ Մեկ անգամ ֆիննախից մերժեցին՝ պատճառաբանելով, որ դա նախատեսված էր եկող տարվա բյուջեով։ Նորից ուղարկել ենք, պետք է որ հաստատվի, որովհետև հրատապ է դա մեզ պետք»,-Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Տիգրան Ավինյանը նշեց, որ գրության համարը ուղարկեն իրեն, ինքն անձամբ կզբաղվի։
Հայտնեցին, որ պետք է փոխվի 32 անվազույգ և 200 միլիոն դրամի պահաստամասեր են անհրաժեշտ։ 4 կմ երկարությամբ գծերը ճանապարհին են։