«Մարդկանց չենք թողնի ցրտին»․ Հնաբերդ համայնքի վարչական ղեկավար

Հնաբերդ համայնքի վարչական ղեկավար Մարատ Պողոսյանը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է, որ գյուղը 85 արցախցի է ընդունել, սպասում են ևս 2-3 ընտանիքի ժամանելուն։

Այժմ մի խումբն ապրում է համայնքի նախկին դպրոցի շենքում։ Նա նշեց, որ «ձմեռվա համար մի բան կմտածեն»։

«Մարդկանց չենք թողնի ցրտին։ Համայնքը, խոշորացված համայնքի ղեկավարը կօգնի։ Ամեն վայրկյան, ամեն րոպե բոլորի կողքին ենք։ Այսօր արդեն 3-րդ անգամ տաք սնունդ են ստանում մարդիկ»,-նշել է։

Հնաբերդում հաստատվածների շարքերում կան նաև բազմազավակ ընտանիքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել