Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին. Կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցերին։ Նա  X-ի իր միկրոբլոգում գրել է․

«Վերադարձ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկեցի համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը։ Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին: Ակնկալվում է, որ այս ներգրավվածությունը կհաստատվի այս ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել