Պուտինն ասել է, թե ինչ է քննարկել Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ինչ է քննարկել Ադրբեջանի նaխագահ Ալիևի հետ Բիշքեկի հանդիպմանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։

Նրա խոսքով, նախորդ օրը ինքը այդ հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ «Երեկ ես և Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչը (Ալիևը-խմբ․) մանրամասն խոսեցինք մեր ծրագրերի մասին, այդ թվում՝ երկաթուղային ցանցի և ճանապարհների զարգացման մասին։ «Այս ամենն ունի լուրջ և ոչ միայն տարածաշրջանային, այլ միջազգային նշանակություն՝ բառիս բուն իմաստով, և, իհարկե, կնպաստի ամբողջ տնտեսության զարգացմանը»,- նշեց նա։

Պուտինը հայտարարել է նաև, որ վերջին երեք տարիների ընթացքում ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը կանխելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

«Այս ամբողջ ընթացքում եռակողմ` Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափում տարվել է քրտնաջան աշխատանք՝ ուղղված երկու մայրաքաղաքների՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – նշել է ՌԴ նախագահը։

Բացի այդ, նրա խոսքով, ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը ԼՂ-ում այն լիազորությունների շրջանակում, որոնք ունեին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել