Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է , որ Արևմուտքի կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվում, երբ Գազայում ջուր, հաց, սնունդ չկա։
«Այս պահին Գազայում ջուր չկա, հաց չկա, սնունդ չկա: Այս ամենը հակասում է մարդու իրավունքներին: Ո՞ւր է Արևմուտքը, ինչ-որ միջոցներ ձեռնարկու՞մ են այստեղ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը` ելույթ ունենալով Անկարայում, փոխանցում է РИА Новости։