Մենք ցավում ենք, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների և արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նախատեսվում էր անցկացնել այսօր Ղրղզստանում։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով Միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի բողոքի վերաբերյալ լսումներին։
Էլնուր Մամեդովը նշել է, որ կողմերի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել այս ամսվա վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հովանու ներքո։
Նա ասել է, որ հանդիպմանը քննարկվելու է երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքը, ինչպես նաև հակամարտության սկզբից ներքին տեղահանված ադրբեջանցիների և հայերի վերադարձի պայմանները։