Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբոլլահիանը տարածաշրջանային շրջագայություն է սկսել՝ քննարկելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող ռազմական գործողությունները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալության հրապարակումը։
Ամիր Աբդոլլահիանն իր առաջին այցը սկսել է Իրաքից։ Բաղդադում նա պետք է հանդիպումներ անցկացնի Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ իր պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ։ Այնուհետև Իրանի արտգործնախարարը կմեկնի Սիրիա և Լիբանան։
Մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Ամիր Աբդոլլոհիանը լրագրողներին հայտնել է, որ տարածաշրջանում ճգնաժամերի «գլխավոր պատճառը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների բռնազավթումն է»։
Իրանի արտգործնախարարի կարծիքով՝ Գազայում ընթացող հակամարտությունը վերաբերում է ոչ թե կոնկրետ խմբի, այլ բոլոր պաղեստինցիներին։