Ղրղզստանում ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, քաղաքական գործիչները կքննարկեն իրավիճակը Արցախի և այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների շուրջ։
Նրա խոսքով՝ Պուտինն ու Ալիևը ծրագրել են քննարկել նաև արցախցի հայերի իրենց բնակության վայրեր վերադարձի հարցը։
Ուշակովը նշել է, որ նախագահը կհանդիպեր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե նա գար Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին։