Մերժում ենք Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքները․ Բաքուն արձագանքել է Կոլոննային

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր անհամաձայնությունն է հայտնել հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի կողմից հնչեցրած մեղադրանքներին:

«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքները», – ասված է հայտարարության մեջ։

ԱՀ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի» (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ, չակերտները՝ Iravaban.net-ի)   հայերի «ծրագրվող վերաբնակեցման» (չակերտները՝ Iravaban.net-ի) մասին Կոլոննայի հայտարարությունները հակասում են այս հարցում միջազգային հանրության դիրքորոշմանը և նույնիսկ սեպտեմբերի 21-ին Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը։

ԱԳՆ-ն քննադատել է նաև Ֆրանսիային՝  «Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը չկատարելուն» (չակերտները՝ Iravaban.net-ի) ուղղված արձագանքի բացակայության համար և կոչ է արել դադարեցնել իր «կործանարար պահվածքն» (չակերտները՝ Iravaban.net-ի) ու «Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքները» (չակերտները՝ Iravaban.net-ի) ։Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել