Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ պաղեստինաիսրայելական հակամարտության իրավիճակում պետք է զբաղվել ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական գործընթացով, պետք է ուղիներ փնտրել ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցային գործընթաց վերադառնալու համար, փոխանցում է РИА Новости-ն։
Պուտինը մեկնաբանել է այդ կերպ Իսրայելի ափերի մոտ ավիակիր տեղակայելու ԱՄՆ որոշումը։ ՌԴ նախագահն ասել է, որ ռազմական տեսանկյունից իմաստ չի տեսնում դրանում։
«Սա կարող է լինել ռազմաքաղաքական աջակցության տարր, բայց, իմ կարծիքով, այժմ մենք պետք է զբաղվենք ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական գործընթացով: Պետք է ճանապարհ փնտրել, որպեսզի վերջ դնենք ռազմական գործողություններին, և որքան շուտ, այդքան լավ։ Եվ վերադառնալ բանակցային գործընթացին, որը՝ բուն գործընթացը, պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի, այդ թվում՝ պաղեստինցիների համար», – ասել է Պուտինը։