ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին կհանդիպի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն իրավիճակը Արցախում և ռուս խաղաղապահները: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ կքննարկվի նաև Արցախում ռուս խաղաղապահների հետագա գործունեության հնարավորությունը Արցախի հայերի հնարավոր վերադարձը ապահովելու համատեքստում։
«Պայմանավորվել ենք Ալիևի հետ շփումների մասին, քանի որ նա մասնակցում է։ Եթե Փաշինյանը գար, երաշխավորում եմ 100 տոկոսով, որ նրա հետ էլ, իհարկե, հանդիպում կկազմակերպվեր»,- ասել է Ուշակովը։
Առաջնորդները կհանդիպեն Ղրղզստանում, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը: