Ուշակովը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումների մասին

Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կշարունակվեն, կողմերը քննարկելու շատ բան ունեն։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է РИА Новости-ն ։

«Վերջերս մենք հեռախոսազրույց ունեցանք (Պուտինի հետ՝ խմբ․),  զրուցեցինք հենց Պուտինի ծննդյան օրը: Եղել են մի քանի բովանդակալից պահեր: Դե, բնականաբար, շփումները կշարունակվեն: Շատ բան կա քննարկելու», – ասել է նա լրագրողներին:

Ուշակովն անդրադարձել է նաև ԱՊՀ նիստին, որին չի մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կրեմլը տեղյակ է Ղրղզստանում ԱՊՀ գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության պատճառների մասին։ Մեզ հայտնի է, բայց գուցե հենց ինքը պարզաբանի դա»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել