Մինչև 400 հազար դրամի չափով տուգանք՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգքրի 95-րդ հոդվածում, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար վարչական պատիժները, փոփոխություն և լրացում է կատարվել։

Iravaban.net-ը հայտնում է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 6-ից։

Հոդվածի համաձայն՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 100․000-150․000 դրամի չափով (նախկինում՝ 50-80․000), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 300․000-350․000 դրամի չափով (նախկինում՝ 150-200․000):

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 200․000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 400․000 դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել