Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ՝ կոչ անելով շուտափույթ դադարեցնել Պաղեստինի հետ հակամարտությունը։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում ողջախոհություն ցուցաբերելու և արագ հանգստություն ապահովելու անհրաժեշտության մասին, ինչը մեծ նշանակություն ունի այնտեղ բնակվող բոլոր երկրների բարեկեցության համար: Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կուժեղացնի ջանքերը՝ դադարեցնելու առճակատումը և ապահովել կայուն խաղաղություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Էրդողանը պաղեստինա-իսրայելական հակամարտությունը քննարկել էր Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ։
Հերցոգի և Աբասի հետ հեռախոսազրույցները տեղի են ունեցել Անկարայում ընթացող Թուրքիայի կառավարության նիստի ընդմիջումից հետո։
Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Պաղեստինի անկախության միջոցով։ Նա վստահեցրել է, որ Թուրքիան անհրաժեշտ դիվանագիտական ջանքեր կգործադրի առճակատումն արագ դադարեցնելու և լարվածությունը նվազեցնելու համար, և հակամարտող կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։