Եվրամիությունը կվերանայի Պաղեստինին հատկացվող աջակցության ամբողջ փաթեթը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին՝ հավելելով, որ այդ օգնության բոլոր նախագծերը կվերանայվեն։
«Որպես պաղեստինցիների ամենամեծ դոնոր՝ Եվրահանձնաժողովը, սկսում է 691 միլիոն եվրոյի զարգացման աջակցության ամբողջ փաթեթի վերանայումը: Բոլոր վճարումները կդադարեցվեն»,- նշված է նրա գրառման մեջ։