Սպիտակ տունը նախազգուշացրել է Իսրայելում ձգձգվող հակամարտության հավանականության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները զգուշացրել են ամերիկացի սենատորներին Իսրայելում ձգձգվող հակամարտության հավանականության մասին։ Այս մասին հայտնում է Punchbowl News պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները կիրակի «նախազգուշացրել են սենատորներին, որ իրենք պետք է ընտրողներին նախապատրաստեն Իսրայելում և Գազայի հատվածում երկարատև պատերազմի հավանականությանը` մատնանշելով առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում ԱՄՆ աջակցության անհրաժեշտությունը»:

Պորտալի տվյալներով՝ օրենսդիրներն ակնկալում են, որ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները շուտով իրենց կտեղեկացնեն այն մասին, թե ինչ կարող է պահանջվել մոտ ապագայում Իսրայելին աջակցելու համար։ Մասնավորապես, խոսքը կարող է լինել ռազմական օգնության հատկացման մասին, այդ թվում՝ հակահրթիռային պաշտպանության համակարգերի պաշարների համալրման՝ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել