Մոսկվան համարում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը Երևանի կողմից բացարձակապես ոչ բարեկամական քայլ է. Գալուզին

Մոսկվան համարում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը Երևանի կողմից բացարձակապես ոչ բարեկամական քայլ է։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` նշելով, որ այս հարցում երկխոսության տեղ չի տեսնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մեր դաշնակից Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը  համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ։ Ես այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում»,– ասել է ն։

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում էր, որ Հայաստանը ձեռնպահ կմնա Հռոմի ստատուտի վավերացումից, նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։ Նա հիշեցրել է, որ ՄՔԴ-ի կանոնները թույլ են տալիս՝ այն երկրները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, հնարավորություն ունեն դիմել դատարանին՝ նույնիսկ չվավերացնելով այն։ «Այս պարադիգմում ես ոչ մի հնարավորություն չեմ տեսնում լուրջ ընդունելու Հայաստանի առաջարկը (ՌԴ-ի հետ երկկողմ համաձայնագիր կնքելու վերաբերյալ՝  նշում է ՏԱՍՍ-ը),- ընդգծել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ ՄՔԴ-ն արդարադատության հետ կապ չունի, այն քաղաքականացված արևմտամետ կառույց է, որը կատարում է Արևմուտքին չսիրված գործիչների քրեական հետապնդման հրամաններ։ «Այս դատարանը որոշ ժամանակ առաջ կալանքի օրդեր է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների համար, փակագծերում նշեմ, որ, իհարկե, այդ օրդերները իրավականորեն անվավեր են»,- պարզաբանել է Գալուզինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել