Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նա կրկին խստիվ դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումները և խոր մտահոգություն հայտնել պատանդների և վիրավորների ծանր վիճակի կապակցությամբ», – մեջբերում է հեռուստաալիքը հայտարարությունից մի հատված:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել էր Իսրայելում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Ֆրանսիայի երկրորդ քաղաքացու մահը։ Բացի այդ, Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Մեեր Հաբիբի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները կարող էին պատանդ վերցնել Ֆրանսիայի մինչև ինը քաղաքացու։ Այժմ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շարունակում է անհետ կորած ֆրանսիացիների որոնումները, ինչպես նաև բանակցություններ է վարում Air France-ի հետ «Իսրայելի հետ օդային հաղորդակցության արագ վերսկսման պայմանները որոշելու համար»։