Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյին։
Ինչպես հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ձեռնարկված քայլերը Արցախի հայ բնակիչների «վերաինտեգրման» (չակերտները՝ Iravaban.net-ի) ուղղությամբ։