ԱՄՆ քննարկում է Իսրայելի խնդրանքը լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ և մտադիր է այդ մասին հայտարարել կիրակի օրը։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկում ենք Իսրայելի կողմից արված խնդրանքները: Կարծում եմ, որ այսօր կլինեն հարցի վերաբերյալ նորություններ», – ասել է նա: