Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմագործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 600 իսրայելցի և 320 պաղեստինցի

Պաղեստինյան  ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակումների հետևանքով իսրայելցի զոհերի թիվը հասել է ավելի քան 600-ի, իսկ վիրավորներինը ավելի քան 2 հազարի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ միաժամանակ ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտնել է 350 իսրայելցիների մահվան և 1800-ի վիրավորվելու մասին:

Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 320 պաղեստինցի, այդ թվում՝ 20 երեխա, ևս  1900 մարդ  վիրավորվել է ։

Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը, իր հերթին, հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 250-ի։

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների պատճառով Գազայի 20 հազար բնակիչներ լքել են իրենց տները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել