Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռազմաքաղաքական կաբինետը (որը բաղկացած է կառավարության հիմնական նախարարներից) երեկ երեկոյան` հոկտեմբերի 7-ին հաստատեց անցումը պատերազմական վիճակի և, համապատասխանաբար, խոշոր ռազմական գործողությունների մեկնարկին», – ասվում է հայտարարության մեջ: