Եգիպտոսի հյուսիսում գտնվող Ալեքսանդրիա քաղաքում ոստիկաններից մեկն անկանոն կրակ է բացել իսրայելական զբոսաշրջային խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է երկու իսրայելցի և Եգիպտոսի մեկ քաղաքացի: Հաղորդվում է, որ ևս մեկ եգիպտացի վիրավոր է։ Հայտնում է Sky News Arabia-ն, փոխանցում է vedomosti.ru-ն։
Ոստիկանը անկանոն կրակ է բացել իսրայելական զբոսաշրջային խմբի ուղղությամբ։
«Արդյունքում երկու զբոսաշրջիկ (Իսրայելից ժամանած զբոսաշրջիկներ) և եգիպտացիներից մեկը սպանվել են, ևս մեկը վիրավորվել է»,- գրում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրին։
Ոստիկանը ձերբակալվել է:
Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։