ՀԱՄԱՍ-ը Իսրայելին նախազգուշացրել է՝ Գազայի հատվածում բնակելի շենքերի թիրախավորման դեպքում շարժումը «ցավոտ» պատասխան կտա։ Այս մասին ասվում է խոսնակ Աբդուլ Լաթիֆ ալ-Քանուի հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Պաղեստինյան շարժման ներկայացուցչի խոսքերով, իսրայելական զինվորականները դեռևս ուշքի չեն եկել ՀԱՄԱՍ-ի հարձակումիւց։ Նա նշել է, որ Թել Ավիվը դեռ չի գնահատել իր կորուստների չափը։
«Ես ընդգծում եմ՝ որքան շատ օկուպանտները շարունակեն իրենց ագրեսիան և հարձակվեն բնակելի շենքերի և խաղաղ բնակիչների վրա, այնքան հաշիվը կմեծանա, և դիմադրությունը (Համասը) ցավալի հարվածներ կհասցնի նրան (Իսրայելին)»,- ասել է Ալ-Քանուն։
Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է կենտրոնացված հարվածներ հասցնել։
«Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիան ուժեղանում և տարածվում է՝ ներառելով Լիբանանի Հորդանան գետի Արևմտյան ափը և Իսլամական դիմադրությունը (Հեզբոլլահ շարժումը)»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: