Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցություն է հրավիրել երկրի առանցքային անվտանգության գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը։
Այս մասին հայտնում է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։
Նրա տեղեկություններով՝ հանդիպումը տեղի է ունենում Թել Ավիվի պաշտպանության նախարարության և անվտանգության ուժերի շենքի համալիրում։ Դրան մասնակցում են երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին և պաշտպանական կառույցների այլ բարձրաստիճան ղեկավարներ, պարզաբանել են մամուլի ծառայությունից։