Իսրայելը Եգիպտոսին խնդրել է միջնորդության հարցում օգնություն տրամադրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ վերցված իսրայելցիներին ազատ արձակելու բանակցություններում, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի պաշտոնյաներին, փոխանցում է РИА Новости-ն։
«Իսրայելը Եգիպտոսին խնդրում է օգնել բանակցել իսրայելցիների ազատ արձակման հարցում»,- հայտնում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ դեռ հստակ հայտնի չէ, թե քանի իսրայելցի է պատանդ վերցվել Գազայի հատվածում։