Եթե տարածաշրջանում նոր հակամարտություն սկսի, մեղավորը Ֆրանսիան կլինի․ Ալիև

Գրանադայում քառակողմ հայտարարության մեջ Ադրբեջանի ներառումն առանց նրա մասնակցության սխալ մոտեցում է։ Այս մասին Իլհամ Ալիևը ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հեռախոսազորւյցի ժամանակ։

Ալիևն ընդգծել է, որ  Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայի հանդիպմանը Ֆրանսիայի  դիրքորոշման պատճառով։

Ըստ նրա՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք տրամադրելը մոտեցում է, որը ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ նոր հակամարտության։

«Եթե տարածաշրջանում նորից հակամարտություն սկսվի, «մեղավորը» (չակերտները՝ Iravaban.net) կլինի Ֆրանսիան»,- ասել է Ալիևը:

Ալիևը նաև Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունը որակել է հակաադրբեջանական, և նշել, որ  «այլատյաց և շովինիստական»  (չակերտները՝ Iravaban.net) ​​մոտեցմամբ այդ հայտարարությունը չի ծառայում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել