Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ասել է, որ դեռ չի հաջողվել երկրում իրավիճակը լիարժեք վերահսկողության տակ վերցնել։
«Մենք դեռ պայքարում ենք, մաքրում ենք վերջին տները, բնակավայրերը, համայնքներն ու հենակետերը։ Ուզում ենք հուսալ, որ լուսադեմին մենք կկարողանանք ասել՝ վերջապես վերականգնել ենք ինքնիշխանությունն ու կարգուկանոնը Իսրայելում։ Բայց դա դեռ չի ստացվել։ Սա կլինի մեր թիվ մեկ առաջնահերթությունը»,- CNN-ին ասել է փոխգնդապետը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Իսրայելի վրա հարձակմանը մասնակցել են ՀԱՄԱՍ-ի մի քանի հարյուր, գուցե մինչեւ հազար գրոհայիններ։
Նա նաև նշել է, որ վերահսկողությունը վերականգնելուց հետո իշխանությունները կփակեն սահմանը և կսկսեն հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերին։