Աֆղանստանի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տարերային աղետների նախարարությանը:
«Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 2053 մարդ, ավելի քան 9240մարդ վիրավորվել է, 1329 տուն վնասվել կամ ավերվել է»,- ասվում է նյութում։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, Հերաթ նահանգում տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որին հաջորդել են ութ ուժեղ հետցնցում: