Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է Իսրայելի բանակի երեք դիրքերի գնդակոծման պատասխանատվությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը ավելի վաղ հայտարարել էր Լիբանանի շրջաններից մեկի ուղղությամբ հարվածների մասին` ի պատասխան գնդակոծության: Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը մանրամասնել է, որ հարված է հասցվել Լիբանանի հարավում գտնվող Քֆար-Շուբա գյուղին, փոխանցում է РИА Новости-ն։
«Պաղեստինի դիմադրության ուժերի հետ համերաշխությունից ելնելով՝ մեր մի խումբ մարտիկներ այսօր առավոտյան հարձակվել են սիոնիստների բանակի երեք դիրքերի վրա լիբանանյան օկուպացված Շեբաա ֆերմաների մոտ»,- ասված է «Հեզբոլլահի» հայտարարության մեջ։
Հարվածները հասցվել են մեծ թվով հրթիռներով և արկերով, այդ թվում՝ՌԼԿ-ի ուղղությամբ, «ուղիղ խոցում է» եղել, նշել է շարժումը։